Logo

Ֆաբրեգասի «Կոմոն» ավելացված ժամանակում բաց թողեց հաղթանակը

18:59 / 14.09.2024Ֆուտբոլ
null

Իսպանացի մասնագետ Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած «Կոմոն» մոտ էր Իտալիայի Ա սերիայում առաջին հաղթանակը տանելուն, սակայն «Բոլոնիայի» դեմ չորրորդ տուրի տնային խաղի ավելացված ժամանակի առաջին րոպեին գոլ բաց թողեց` 2-2:

«Կոմոյից» գոլի հեղինակ դարձավ իտալացի հարձակվող Պատրիկ Կուտրոնեն, «Բոլոնիայից» սեփական դարպասն էլ գրավեց իտալացի պաշտպան Նիկոլո Կասալեն:

«Կոմոն» երկու միավորով նախավերջին` 19-րդ տեղում է, «Բոլոնիան»` երեք միավորով 13-րդը:

Իտալիայի Ա սերիա, չորրորդ տուր

«Կոմո» - «Բոլոնիա»` 2-2 

Նիկոլո Կասալե, 5 (ինքնագոլ), Պատրիկ Կուտրոնե, 53 - Սանտիագո Կաստրո, 76, Սամուել Ժունիոր, 90+1

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ