Logo

Ֆաբրեգասի «Կոմոն» առաջին հաղթանակը տարավ Ա սերիայում

00:42 / 25.09.2024Ֆուտբոլ
null

Իտալական Ա սերիայի 5-րդ տուրում առաջնության նորեկ «Կոմոն» մրցակցի դաշտում 3-2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ատալանտայի» նկատմամբ։

18-րդ րոպեին «Ատալանտայից» հաշիվը բացեց իտալացի եզրային պաշտպան Դավիդե Ձապակոստան, որի գոլին Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմը երկրորդ խաղակեսում պատասխանեց երեք գնդակով։ Խաղավերջում «Ատալանտան» միայն կարողացավ կրճատել հաշիվը։

«Բիանկոբլուն» Ա սերիա վերադառնալուց հետո առաջին հաղթանակը տարավ։ «Կոմոն» նախորդ անգամ Իտալիայի առաջնությանը մասնակցել էր 2002/03 մրցաշրջանում։

«Կոմոն» 5 միավորով բարձրացավ 15-րդ տեղ, «Ատալանտան» ունի 6 միավոր և 12-րդն է։

Ա սերիա, 5-րդ տուր

«Ատալանտա» - «Կոմո»` 2-3 

Դավիդե Ձապակոստա, 18, Ադեմոլա Լուքման, 90+7 (11մ) - Գաբրիել Ստրեֆեցա, 46, Սեադ Կոլաշինաց, 54 (ինքնագոլ), Ալյու Ֆեդերա, 58

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ