Իտալիայի Բ Սերիայում ելույթ ունեցող «Կոմոյի» իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասն անդրադարձել է Կատարում շարունակվող աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի հավաքականի խաղին, ինչպես նաև գովեստի խոսքեր ասել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հասցեին:
«Ֆրանսիան լավ է մեկնարկել: Եթե չհաշվենք վերջին տուրում կրած պարտությունը, ապա նրանք հաղթել են առաջին երկու խաղերը՝ չնայած Բենզեմայի, Լյուկա Էրնանդեսի, Կանտեի ու Պոգբայի պես խաղացողների բացակայությանը:
Այո, դժվար է պաշտպանել տիտղոսը: Ֆրանսիային դա չի հաջողվել 2002 թվականին: Երկու աշխարհի առաջնություն անընդմեջ հաղթելը հեշտ գործ չէ, բայց նրանք ապացուցել են, որ շատ խոստումնալից թիմ են:
Ֆրանսիան խոստումնալից խաղ է ցուցադրում՝ մանավանդ Կիլիան Մբապեի հետ, որը հիմա հիանալի մարզավիճակում է: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է»,- Ֆաբրեգասի խոսքը մեջբերում է Footmercato-ն:
ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչում աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան դեկտեմբերի 4-ին կմրցի Լեհաստանի հավաքականի հետ։


