Logo

Ֆաբրեգաս. «Ցանկանում եմ՝ խաղն արագ ավարտվի, որ կարողանամ խոսել Ֆլիկի հետ»

12:59 / 10.08.2025Ֆուտբոլ
null

Իտալական «Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը խոստովանել է, որ ցանկանում է «Բարսելոնայի» դեմ Ժոան Գամպերի գավաթի հանդիպումից հեետո մի քանի հարց տալ կատալոնական գրանդը գլխավորող Հանս-Դիտեր Ֆլիկին, հաղորդում է Mundo Deportivo-ն:

«Ես իսկապես անհամբեր սպասում եմ խաղին, բայց միևնույն ժամանակ ուզում եմ, որ այն արագ ավարտվի, որպեսզի կարողանամ խոսել նրա հետ։ Ցանկանում եմ 20 րոպե անցկացնել Ֆլիկի հետ։ Ես շատ հարցեր ունեմ։

Նրանք ունեն իրենց սեփական հայեցակարգը և հավատում են դրան։ Բարձր պրեսինգ են կիրառում, տպավորիչ է։

Ես ուզում եմ տեսնել, թե ինչպես ենք մենք արձագանքում դրան։ Կարծում եմ՝ շատ մարզիչներ կցանկանային հայտնվել նման իրավիճակում։ Դա դժվար կլինի։ Ես շատ տպավորված եմ»,- ասել է կատալոնական գրանդի նախկին ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Գամպերի գավաթի խաղը տեղի կունենա օգոստոսի 10-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ