Իտալական «Կոմոյի» գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը խոսել է «Արսենալի» մասին, հայտնում է Metro-ն։
««Արսենալը» շատ լավ է պաշտպանվում։ Այս տարի թիմը ֆիզիկական առումով հսկայական քայլ առաջ է կատարել։ Դա շատ բան է փաստում թիմի ներուժի մասին։
«Արսենալը» շատ է կենտրոնացած կայունության, ստանդարտ իրավիճակների ու հակագրոհների վրա։ Բացառիկ թիմ է և բոլորին կարող է զարմացնել։ Հուսանք` այս տարին հաջող կլինի նրանց համար։ Թիմը շատ լավ է պատրաստված, որպեսզի պայքարի բոլոր տիտղոսների համար։ Ես տեսնում եմ փորձով և վարպետության ամենաբարձր մակարդակով համակարգված թիմ»,- ասել է իսպանացի մասնագետը։
Ֆաբրեգասը ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում 2003-2011թթ. հանդես է եկել «Արսենալում», 303 խաղում խփել է 57 գոլ, կատարել 95 ասիստ։
Իտալիայի Ա Սերիայի և Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


