Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆաբիո Կվալյարելան հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
40-ամյա իտալացու վերջին ակումբը B Սերիան ներկայացնող «Սամպդորիան» էր, որին նա հրաժեշտ էր տվել ամռանը։
Ֆաբիո Կվալյարելան «Տորինոյի» սան է։ Կարիերայի ընթացքում նա խաղացել է նաև իտալական «Ֆիորենտինայում», «Կյետիում», «Ասկոլիում», «Ուդինեզեում» ու «Յուվենտուսում»։ Ակումբային կարիերայում հարձակվողն անցկացրել է 717 հանդիպում, դարձել 238 գոլի ու 62 գոլային փոխանցման հեղինակ։ Իտալիայի հավաքականի կազմում նա մասնակցել է 29 խաղի ու դարձել 8 գոլի հեղինակ։