Logo

Ֆաբիո Կապելոն՝ ռասիզմի մասին. «Հիմարները տեղ չունեն ֆուտբոլում»

22:30 / 22.01.2024• Ֆուտբոլ
null

Իտալացի լեգենդար մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է «Ուդինեզե» - «Միլան» հանդիպման ժամանակ տեղի ունեցած ռասիստական միջադեպի մասին:

Հանդիպման առաջին խաղակեսում դաշտի տերերի երկրապագուները մի քանի անգամ կապիկ էին անվանել «Միլանի» դարպասապահ Մայք Մենյանին: Ֆրանսիացին մոտեցել էր հանդիպման մրցավարին և հրաժարվել էր շարունակել խաղը:

«Մենյանի թիմակիցները և մարզիչը կարող էին նստել խոտածածկին և սպասել, մինչև տրբունաներում սուլոցները դադարեին: Մենյանը ճիշտ վարվեց: Ճիշտ վարվեց նաև մրցավարը: Ես առաջարկում եմ լուրջ աշխատանք տանել նմանատիպ միջադեպերը կանխելու ուղղութամբ: Մենք նույնպես համբերություն ունենք: Ինչպես կարելի է խաղալ նման պայմաններում: Հիմարները տեղ չունեն ֆուտբոլում»,- Footbal Italia-ին տված հարցազրույցում ասել է 77-ամյա մասնագետը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Միլանի» ղեկավարությունը որոշում էր կայացրել ռասիստական արարքի մասին գրառում չանել սոցցանցերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ