Ֆաբիո Կանավարոն նշանակվել է Ուզբեկստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է ՈՒՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։
«Ոսկե գնդակի» 2006թ. դափնեկիրը պաշտոնում փոխարինել է Տիմուր Կապաձեին, որի գլխավորությամբ ուզբեկները պատմության մեջ առաջին անգամ նվաճել են աշխարհի առաջնության ուղեգիր ու կմասնակցեն Մունդիալ-2026-ին։
52-ամյա Կանավարոն նախկինում մարզել է «Ալ Նասրը», Զագրեբի «Դինամոն», «Ուդինեզեն» ու «Բենևենտոն»:
🇺🇿 Fabio Cannavaro — Head Coach of the Uzbekistan National Team!
— O‘zbekiston FA (@UzbekistanFA) October 6, 2025
The Uzbekistan Football Association has signed a contract with Fabio Cannavaro — a renowned specialist, three-time FIFA World Cup participant, 2006 World Cup champion, and one of the best defenders of the modern… pic.twitter.com/rF1TAdjba0


