Logo

Ֆաբիո Կանավարոն գլխավորեց Զագրեբի «Դինամոն»

00:28 / 30.12.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Ոսկե գնդակի» 2006 թ. դափնեկիր, Իտալիայի ազգային հավաքականի նախկին ավագ Ֆաբիո Կանավարոն գլխավորել է Զագրեբի «Դինամոն», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի` 51-ամյա մասնագետը խորվաթական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Իտալացի մարզչի օգնականը լինելու է նրա եղբայրը` Պաոլո Կանավարոն։

Ֆաբիո Կանավորան նախկինում մարզել է իտալական «Ուդինեզեն» ու «Բենևենտոն», չինական «Գուանչժոու Էվերգրանդը», «Տյանցզին Տյանհայը», սաուդյան «Ալ Նասրն» ու Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Ալ Ահլի Դուբայը»։

«Դինամոն» Խորվաթիայի ընթացիկ առաջնությունում 18 խաղում վաստակել է 29 միավոր ու երրորդ տեղում է։ Ակումբը երկրի նախորդ 7 տարիների անփոփոխ չեմպիոնն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ