Անգլիական «Լիվերպուլի» բրազիլացի կիսապաշտպան Ֆաբինյոն կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադում», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
29-ամյա ֆուտբոլիստը կնքել է 4 տարվա պայմանագիր: Գործարքի արժեքը կազմել է 40 միլիոն ֆունտ ստերլինգ:
Հիշեցնենք, որ Ֆաբինյոն «Լիվերպուլում» խաղում էր 2018 թվականի հուլիսից ու մասնակցելով 219 հանդիպման՝ դարձել է 11 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ:



