Իսպանացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը իտալական «Նապոլիից» տեղափոխվեց ՊՍԺ, հայտնում է փարիզյան ակումբի պաշտոնական կայքը։
26-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է կնքել ֆրանսիական ակումբի հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ տրանսֆերի արժեքը կկազմի 24 միլիոն եվրո, իսկ Ռուիսի աշխատավարձը՝ տարեկան 5 միլիոն եվրո։
2021/22 մրցաշրջանում իսպանացին «Նապոլիի» կազմում մասնակցել է 38 խաղի, խփել 7 գոլ, կատարել 5 արդյունավետ փոխանցում։ Transfermarkt-ը 55 միլիոն եվրո է գնահատում կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը։


