Իտալացի անվանի մարզիչ Ֆաբիո Կապելոն քննադատել է անգլիական «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Պեպ Գվարդիոլային:
«Գվարդիոլան մեծագույն մարզիչ է, բայց չափից ավելի գոռոզամիտ է և ինքնավստահ: Նա տիտղոսներ է կորցրել, որովհետև ցանկացել է ապացուցել, որ դրանք ինքն է նվաճում, այլ ոչ թե խաղացողները: Հենց դա էր պատճառը, որ կարևոր խաղերում Պեպը հաճախ պահեստային նստարանին է թողնում առանցքային ֆուտբոլիստներին»,- 78-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» բոլոր մրցաշարերում անցկացրած նախորդ 10 խաղում 7 պարտություն է կրել և ընդամենը 1 հաղթանակ է տարել: