Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) ռասիստական կատակի համար մեղադրանք է առաջադրել Լոնդոնի «Տոտենհեմի» ուրուգվայցի կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրին, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ հարցազրույցի ժամանակ հաղորդավարը 27-ամյա ֆուտբոլիստից խնդրել էր «Տոտենհեմի» հարավկորեացի հարձակվող Հյոն Մին Սոնի խաղաշապիկը: Բենտանկուրը կատակով պատասխանել էր, որ կարող է նվիրել նրա եղբոր մարզաշապիկը, քանի որ բոլոր կորեացիներն իրար նման են:
Հետագայում Ռոդրիգոն ներողություն է խնդրել, իսկ Սոնն ու ակումբը պաշտոնապես հայտարարել են, որ դա պարզապես կատակ է եղել:
Հիշեցնենք, որ FA-ն չի ընդունել պատճառաբանությունները, իսկ Բենտանկուրը կարգապահական նիստում մեղադրանքին ստիպված կլինի պատասխանել սեպտեմբերի 19-ին: