Logo

Եզրափակիչից 2 շաբաթ անց զարմիկները կմրցեն Փարիզում

17:49 / 28.10.2025Թենիս
null

Փարիզի «Մասթերսի» երկրորդ շրջանում կմրցեն Վալենտին Վաշրոն ու Արթուր Ռինդերկնեշը:

Ֆրանսիացին ու մոնեգասկը զարմիկներ են: Նրանք 2 շաբաթ առաջ հանդիպել էին Շանհայի «Մասթերսի» եզրափակիչում, որտեղ հաղթել էր Վաշրոն և նվաճել ATP-ում իր առաջին տիտղոսը:

Փարիզի «Մասթերսի» առաջին շրջանում Վաշրոն 6:1, 6:3 հաշվով հաղթել է Իրժի Լեհեչկային, իսկ Ռինդերկնեշը՝ 7:6, 7:6 հաշվով Ֆաբիան Մարոժանին:

Փարիզի «Մասթերսի» հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցախաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ