Logo

Էզեկել Գառայը պատմել է կորոնավիրուսից ապաքինվելու գործընթացի մասին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 01.04.2020ՍՊՈՐՏ
Էզեկել Գառայը պատմել է կորոնավիրուսից ապաքինվելու գործընթացի մասին - Էզեկել Գառայը պատմել է կորոնավիրուսից ապաքինվելու գործընթացի մասին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:17

-

-

«Վալենսիայի» պաշտպան Էզեկել Գառայն իր ինստագրամյան էջում հայտնել է, որ ընտանիքից մեկուսանալու անհրաժեշտություն այլևս չկա։

Հիշեցնենք, որ Գառայը «Վալենսիայի» այն ֆուտբոլիստներից է, որ վարակված էր կորոնավիրուսով։ Շուրջ երկու շաբաթ մեկուսացված լինելուց հետո Գառայը նորից թեստ է հանձնել, որից պարզ է դարձել, որ ֆուտբոլիստն ապաքինվել է կորոնավիրուսից՝ հաղորդում է Marca-ն։

«Եվս մեկ քայլ․․․ Ու չնայած նրան, որ մենք չենք կարող համբուրվել կամ գրկախառնվել, մենք նորից միասին ենք։ Տոնում ենք իմ մեկուսացման ավարտը։ Ուրախ ենք, քանի որ այս քայլը մեզ մոտեցնում է հաղթանակին։

Մենք շարունակում ենք հետևել բժիշկների ցուցումներին։ Մեկուսացման մեջ մնալուց հետո հարկավոր է ևս 14 օր շարունակել կարանտինում մնալ՝ պահպանելով անհրաժեշտ հեռավորությունն ու կրելով պաշտպանիչ դիմակներ»,- գրել է Գառայն իր ինստագրամյան էջում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ