Logo

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը կարող է հեռանալ

16:52 / 29.08.2023Ֆուտբոլ
null

«Բարսելոնայի» վինգեր Աբդե Էզալզուլին կարող է հեռանալ կատալոնական ակումբից։ Լրագրող Ալոնսո Ռիվերոն հայտնում է, որ 21-ամյա ֆուտբոլիստը մտադիր է տեղափոխվել այլ ակումբ, որպեսզի ստանա ավելի շատ խաղաժամանակ։ Ըստ աղբյուրի՝ Աբդեն ցանկանում է վարձակալությամբ խաղալ այլ ակումբում, սակայն «Բարսելոնան» դեմ է այդ տարբերակին և պատրաստ է վերջինիս տրանսֆերը վաճառել 20 միլիոն եվրոյի դիմաց։

Մարոկկացու ծառայություններով հետաքրքրված են անդալուզական երկու ակումբները՝ «Սևիլիան» և «Բետիսը»։ «Սևիլիան» նույնպես դիտարկում է վինգերին վարձակալելու տարբերակը, եթե ակումբից հեռանա արգենտինացի Լուկաս Օկամպոսը։

Էզալզուլին նախորդ մրցաշրջանը վարձակալությամբ անցկացրել էր իսպանական «Օսասունայում», որի կազմում մասնակցել է 34 խաղի, խփել 6 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում։ «Բարսելոնայի» հիմնական թիմում Մարոկկոյի ազգային հավաքականի ֆուտբոլիստը 14 խաղում խփել է 1 գոլ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա