Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլը» պայմանագիր է համաձայնեցրել բելգիական «Բրյուգեի» պաշտպան Ժոել Օրդոնյեսի հետ, հաղորդում է Expreso-ն:
Էկվադորցու տրանսֆերի համար անգլիական գրանդը կարող է վճարել ավելի քան 40 միլիոն եվրո: Կողմերը պայմանագրի մի քանի կետերի վերաբերյալ դեռևս բանակցում են: Սպասվում է, որ առաջիկա օրերին ֆուտբոլիստը կմեկնի Անգլիա:
Ընթացիկ մրցաշրջանում Օրդոնյեսը Բելգիայի ամենահեղինակավոր թիմի կազմում անցկացրել է 23 խաղ, խփել 1 գոլ:
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android)։


