«Էվերթոնը» միացել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկի տրանսֆերի համար մղվող պայքարին՝ հավաստիացնում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ նիդեռլանդցու տրանսֆերի գլխավոր հավակնորդը «Քրիսթալ Փելասն» էր համարվում, սակայն ներկայումս «Էվերթոնը» նույնպես հիմնական հավակնորդների շարքում է։
Ֆրենկ Լեմպարդն առաջիկա ժամերին կարող է նշանակվել «Էվերթոնի» գլխավոր մարզչի պաշտոնում, և նա Վան դե Բեկին ցանկանում է իր թիմում տեսնել։ «Մանչեսթեր Յունայթեդը» չի ծրագրում վաճառել Դոնիի տրանսֆերային իրավունքները, բայց պատրաստ է նրան հանձնել վարձակալության։