Logo

Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է երևանյան ԵԱ-ի տեսահոլովակը

10:53 / 17.02.2023Վիդեո
EWF-ԵԱ տեսահոլովակ

Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան (EWF) ներկայացրել է Երևանում նախատեսված Եվրոպայի առաջնության տեսահոլովակը:

«Եվրոպայի առաջնությունը գալիս է Երևան, Հայաստան, և դա էպիկական է լինելու: Ապրիլի 15-23-ը պատրաստվեք լարված մրցակցության, ռեկորդների և անմոռանալի պահերի: Բարի գալուստ Հայաստան»,- տեսանյութին կից գրել է EWF-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: ԵԱ-ն վարկանիշային է լինելու 2024թ. Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի համար:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ