Logo

Եվրոպայի թոփ-5 լիգաներում գոլ խփած երկրորդ ֆուտբոլիստը

15:35 / 27.11.2023Ֆուտբոլ
Դասթին Կլյույվերտ

«Բորնմութի» նիդերլանդցի կիսապաշտպան Դասթին Կլյույվերտը տպավորիչ ռեկորդ է կրկնել Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի խաղում (3-1) «Շեֆիլդ Յունայթեդին» խփած գոլի արդյունքում։

24-ամյա Կլյույվերտը պատմության մեջ երկրորդ ֆուտբոլիստն է, որը գոլի հեղինակ է դառնում Եվրոպայի թոփ-5 լիգաներում։ Դա նրա առաջին գոլն էր Անգլիայի առաջնությունում։

Նիդերլանդցի լեգենդար հարձակվող Պատրիկ Կլյույվերտի որդին կարիերայի ընթացքում գոլ էր խփել նաև Իսպանիայի Լա լիգայում («Վալենսիա»), Իտալիայի Ա Սերիայում («Ռոմա»), Ֆրանսիայի Լիգա 1-ում («Նիցա») և Գերմանիայի Բունդեսլիգայում («Լայպցիգ»)։ Բացի այդ, կիսապաշտպանն «Այաքսի» կազմում 12 գոլ է խփել Նիդերլանդների առաջնությունում։

Մինչև այս Եվրոպայի թոփ-5 լիգաներում գոլ խփած միակ ֆուտբոլիստը Չեռնոգորիայի հավաքականի հարձակվող Ստևան Յովետիչն էր, որն այժմ խաղում է հունական «Օլիմպիակոսում»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ