Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ավարտվել է ամենամյա խորհրդանշական Laver Cup-ի մրցաշարը, որի եզրափակիչում Եվրոպան ներկայացնող թենիսիստները 13-11 հաշվով հաղթել են աշխարհի թիմին։
Վճռորոշ մրցավեճում իսպանացի Կառլոս Ալկարասը 6-2, 7-5 հաշվով առավելության է հասել ամերիկացի Թեյլոր Ֆրիցի նկատմամբ։
Բացի երկրորդ ռակետ Ալկարասից, Եվրոպայի թիմի կազմում հանդես են եկել նաև Ալեքսանդր Զվերևը (Գերմանիա, երրորդ ռակետ), Դանիլ Մեդվեդևը (Ռուսաստան, 5-րդ ռակետ), Կասպեր Ռուդը (Նորվեգիա, 9-րդ ռակետ), Գրիգոր Դիմիտրովը (Բուլղարիա, 10-րդ ռակետ), Ստեֆանոս Ցիցիպասը (Հունաստան, 12-րդ ռակետ), Ֆլավիո Կոբոլին (Իտալիա, 32-րդ ռակետ) և Յան-Լենարդ Շտրուֆը (Գերմանիա, 37-րդ ռակետ)։ Թիմի մարզիչը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 11-ակի հաղթող, շվեդ Բյորն Բորգն էր։
Աշխարհի թիմը, «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 7-ակի հաղթող Ջոն Մաքինռոյի գլխավորությամբ, հանդես է եկել Թեյլոր Ֆրից (7-րդ ռակետ), Ֆրենսիս Թիաֆո (ԱՄՆ, 16-րդ ռակետ), Բեն Շելթոն (ԱՄՆ, 17-րդ ռակետ), Ալեխանդրո Տաբիլո (Չիլի, 22-րդ ռակետ), Ֆրանսիսկո Սերունդոլո (Արգենտինա, 31-րդ ռակետ), Թենեսի Կոկինակիա (Ավստրալիա, 78-րդ ռակետ) կազմով։
Եվրոպայի թիմը 5-րդ անգամ է հաղթել Laver Cup-ում։ Աշխարհի թիմը նման հաջողության հասել է երկու անգամ։