Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի ու Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի նախավերջին՝ 5-րդ տուրից հետո մի շարք ակումբներ ապահովել են փլեյ-օֆֆի ուղեգիր։
Եվրոպայի լիգայում հայտնի է փլեյ-օֆֆի 14 մասնակից՝ «Լիվերպուլը» (Անգլիա), «Վեսթ Հեմը» (Անգլիա), «Բրայթոնը» (Անգլիա), «Ռոման» (Իտալիա), «Ատալանտան» (Իտալիա), «Վիլյառեալը» (Իսպանիա), «Բայերը» (Գերմանիա), «Ֆրայբուրգը» (Գերմանիա), «Մարսելը» (Ֆրանսիա), «Ռենը» (Ֆրանսիա), «Սպորտինգը» (Պորտուգալիա), «Սլավիան» (Չեխիա), «Ֆեյենորդը» (Նիդերլանդներ), «Յանգ Բոյզը» (Շվեյցարիա)։
Խմբերի հաղթողները պայքարը կշարունակեն 1/8 եզրափակիչից, իսկ երկրորդ տեղ գրավածները՝ 1/16 եզրափակիչից։ Երրորդ տեղ զբաղեցրած թիմերը կտեղափոխվեն Կոնֆերենցիաների լիգա, որտեղ կմեկնարկեն 1/16 եզրափակիչից։
Կոնֆերենցիաների լիգայում փլեյ-օֆֆի ուղեգիր ապահոված 12 ակումբներն են՝ «Սլովանը» (Սլովակիա), «Ասթոն Վիլան» (Անգլիա), «Ֆիորենտինան» (Իտալիա), «Լիլը» (Ֆրանսիա), «Բուդյո Գլիմտը» (Նորվեգիա), «Բրյուգեն» (Բելգիա), «Գենտը» (Բելգիա), «Մաքաբի Թել Ավիվը» (Իսրայել), «Այնտրախտը», (Գերմանիա), ՊԱՕԿ-ը (Հունաստան), «Սերվետը» (Շվեյցարիա) և «Վիկտորիա Պլզենը» (Չեխիա)։
Խմբերի հաղթողները կնվաճեն 1/8 եզրափակիչի ուղեգիր, իսկ երկրորդ տեղ գրաված թիմերը պայքարը կշարունակեն 1/16 եզրափակիչից։