Logo

Եվրոպայի գավաթում 6 մեդալ նվաճած Հայաստանի հավաքականը վերադարձել է հայրենիք

12:42 / 17.10.2023Բռնցքամարտ
Բռնցքամարտի Հայաստանի հավաքական-2023

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունում 6 մեդալ նվաճած Հայաստանի հավաքականը վերադարձել է հայրենիք։

«Զվարթնոց» օդանավակայանում հայ բռնցքամարտիկներին դիմավորել են բազմաթիվ երկրպագուներ։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը ելույթն ավարտել էր մեկական ոսկե, արծաթե ու չորս բրոնզե մեդալով և թիմային հաշվարկում գրավել երրորդ տեղը։

Մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել էր Նարեկ Մանասյանը (92 կգ), Ռուդոլֆ Գարբոյանն (51 կգ) արժանացել էր արծաթե մեդալի, իսկ Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր։ Հայաստանի հավաքականը մրցավայր էր մեկնել 12 բռնցքամարտիկով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա