Ռուսլան Ասլիկյանը (54 կգ) բռնցքամարտի Հայաստանի հավաքականը 6-րդ մեդալն ապահովեց Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող Եվրոպայի գավաթի խաղարկությունում։
Հայ բռնցքամարտիկը պայքարը սկսեց քառորդ եզրափակիչից, որտեղ հաղթեց Սլովակիայի ներկայացուցիչ Տիբոր Կատոնային։
Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել ու առնվազն բրոնզե մեդալ էին ապահովել Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ)։
Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել 12 բռնցքամարտիկով։