Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտին մոտեցող Եվրոպայի գավաթի խաղարկությունում բռնցքամարտի Հայաստանի հավաքականը երկու մասնակից կունենա եզրափակիչում։
Ոսկե մեդալի համար կմենամարտեն Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ)։
Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուսլան Ասլիկյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) պարտվել են կիսաեզրափակիչում ու բավարարվել բրոնզե մեդալով։
Եզրափակիչները կկայանան հոկտեմբերի 14-ին։ Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել 12 բռնցքամարտիկով։