Հայ բռնցքամարտիկներն անհաջող են մեկնարկել Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող Եվրոպայի գավաթի խաղարկությունում։
Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ են մտել Արթուր Ղազարյանը (60կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ) ու Զավեն Գալստյանը (71 կգ), որոնք պարտվել են ու ավարտել ելույթները։
Հոկտեմբերի 10-ին ռինգ դուրս կգան Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ)։