Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացքի մեջ է բռնցքամարտի Եվրոպայի գավաթի խաղարկությունը։
48 կգ քաշային կարգում Բարեղամ Հարությունյանը հաղթել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր լեհ Յուկբ Սլոմինսկիին և ապահովել առնվազն բրոնզե մեդալ։
Հաղթանակներ են տարել նաև նաև Ռաֆայել Հովհաննիսյանն (86 կգ) ու Դավիթ Չալոյանը (+92 կգ) և ձեռք բերել քառորդ եզրափակիչի ուղեգիր։ Գուրգեն Մադոյանն (67 կգ) ու Համբարձում Հակոբյանը (80 կգ) պարտվել են ու լքել պայքարը։
Հայաստանի ներկայացուցիչներից հոկտեմբերի 9-ին պայքարի մեջ էին մտել նաև Արթուր Ղազարյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ) և Զավեն Գալստյանը (71 կգ), որոնք պարտվել էին ու ավարտել ելույթները։