The Athletic-ը կազմել է Եվրոպայի և մնացած աշխարհի խորհրդանշական հավաքականները: Յուրաքանչյուր երկրից ընդգրկվել է մեկ ներկայացուցիչ:
Իտալական «Նապոլիի» վրացի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան հայտնվել է աշխարհի խորհրդանշական հավաքականում: The Athletic-ի հեղինակները դա բացատրել են նրանով, որ Վրաստանն անդրմայրցամաքային երկիր է, և Եվրոպայի հավաքականի հարձակման ձախ եզրում ընդգրկել են ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին:
Եվրոպայի հավաքական
Դարպասապահ. Ջանլուիջի Դոնարումա (Իտալիա, ՊՍԺ)։
Պաշտպաններ. Ժոաու Կանսելու (Պորտուգալիա, «Բավարիա»), Վիրջիլ վան Դեյք (Նիդերլանդներ, «Լիվերպուլ»), Յոշկո Գվարդիոլ (Խորվաթիա, «Լայպցիգ»), Ալեքսանդր Զինչենկո (Ուկրաինա, «Արսենալ»):
Կիսապաշտպաններ. Ռոդրի (Իսպանիա, «Մանչեսթեր Սիթի»), Ջամալ Մուսիալա (Գերմանիա, «Բավարիա»), Կևին դե Բրույնե (Բելգիա, «Մանչեսթեր Սիթի»):
Հարձակվողներ. Բուկայո Սակա (Անգլիա, «Արսենալ»), Էրլինգ Հոլանդ (Նորվեգիա, «Մանչեսթեր Սիթի»), Կիլիան Մբապե (Ֆրանսիա, ՊՍԺ):
Մնացած աշխարհի հավաքական
Դարպասապահ. Անդրե Օնանա (Կամերուն, «Ինտեր»)։
Պաշտպաններ. Աշրաֆ Հակիմի (Մարոկկո, ՊՍԺ), Էդմոնդ Տապսոբա (Բուրկինա Ֆասո, «Բայեր»), Կիմ Մին Չժե (Հարավային Կորեա, «Նապոլի»), Ալֆոնսո Դևիս (Կանադա, «Բավարիա»):
Կիսապաշտպաններ. Կազեմիրո (Բրազիլիա, «Մանչեսթեր Յունայթեդ»), Ֆեդերիկո Վալվերդե (Ուրուգվայ, «Ռեալ Մադրիդ»), Մոյսես Կայսեդո (Էկվադոր, «Բրայթոն»):
Հարձակվողներ. Խվիչա Կվարացխելիա (Վրաստան, «Նապոլի»), Լիոնել Մեսի (Արգենտինա, ՊՍԺ), Վիկտոր Օսիմհեն (Նիգերիա, «Նապոլի»):