Իտալական «Ռոման» նոր պայմանագիր չի առաջարկի պաշտպան Լեոնարդո Սպինացոլային: Այս մասին սոցցանցերում հայտնել է հեղինակավոր ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Իտալացի 31-ամյա ֆուտբոլիստը 5 տարի «Ռոմայում» խաղալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում կհեռանա ակումբից: Սպինացոլայի գործող պամանագրի ժամկետը կավարտվի հուլիսի 1-ին:
Եվրոպայի չեմպիոնն իտալական թիմի կազմում անցկացրել է 151 հանդիպում, դարձել 7 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։