Logo

Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանի պարգևատրման արարողությունը

22:31 / 18.04.2023Ըմբշամարտ
null

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում չեմպիոն հռչակված Վազգեն Թևանյանը (65 կգ) ստացավ ոսկե մեդալը: Աշխարհի գավաթակիրը եզրափակիչում 12-1 հաշվով հաղթել էր Բուլղարիայի ներկայացուցիչ Միկյայ Սալիմ Նաիմին:

23-ամյա Թևանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից՝ 10-0 հաշվով պարտության մատնելով Իսրայելը ներկայացնող Ջոշուա Սթյուարտին: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 4-1 հաշվով առավելության էր հասել ադրբեջանցի Ալի Ռահիմեադայի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում 12-4 հաշվով հաղթել էր Ուկրաինան ներկայացնող հայ ըմբիշ Էրիկ Առուշանյանին, որը բրոնզե մեդալի համար գոտեմարտում ուժեղ գտնվեց ադրբեջանցի Ալի Ռահիմեադային:

Սա Հայաստանի հավաքականի առաջին մեդալն է Զագրեբում ընթացող Եվրոպայի առաջնությունում:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Արման Ավագյանը (79 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում 4-7 հաշվով պարտվել էր Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Ահմադ Մագոմեդովին:

Ապրիլի 18-ին Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը (61 կգ) դուրս էր եկել եզրափակիչ:

Հրայր Ալիխանյանը (74 կգ) քառորդ եզրափակիչում 0-3 հաշվով պարտվել էր Սլովակիան ներկայացնող Թայմուրազ Սալկազանովին, որը հասել է եզրափակիչ՝ հնարավորության տալով հայ ըմբիշին շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար: Ապրիլի 19-ին Ալիխանյանը Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող Ռասուլ Շապիևի հետ կանցկացնի սփոփիչ գոտեմարտ, որտեղ հաղթելու դեպքում վրացի ըմբիշ Ավթանդիլ Կենտչաձեի հետ կվիճարկի բրոնզե մեդալը:

Մրցումային երկրորդ օրը մրցագորգ դուրս եկած Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) որակավորման փուլում 0-10 հաշվով պարտվել էր մոլդովացի Գեորգի Ռուբաևին և դուրս մնացել հետագա պայքարից։

Մրցումային առաջին օրը պայքարը սկսած Հայաստանի մյուս երեք ըմբիշները պարտվել են և դուրս մնացել հետագա պայքարից։ 

1/8 եզրափակիչից մեկնարկած Մանվել Խնձրցյանը (57 կգ) 5-8 հաշվով պարտվել է Բուլղարիան ներկայացնող Գեորգի Վանգելովին։

Արման Անդրեասյանը (70 կգ) պայքարը սկսել է քառորդ եզրափակիչից, որտեղ 1-2 հաշվով պարտվել է մոլդովացի Վասիլ Դյակոնին։ 

Սերգեյ Սարգսյանը (97 կգ) նույնպես պարտվել է մեկնարկային գոտեմարտում: Հայաստանի ներկայացուցիչը 1/8 եզրափակիչում 0-8 հաշվով պարտություն է կրել գերմանացի Էրիկ Թիլից։

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած թիմի կազմում մրցավայր է մեկնել 8 ըմբիշ:

Մեդալների սպասումով. Հայաստանի ըմբիշների հնարավորություններն ու գլխավոր մրցակիցները ԵԱ-ում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա