Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի երիտասարդների և մեծահասակների չեմպիոն Կարեն Ավագյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի աշխարհի առաջնությանը՝ հաղորդում է ՀԱՕԿ-ը:
Ավագյանը շարունակում է ապաքինվել գոտկատեղի վնասվածքից:
Աշխարհի առաջնությանը կմասնակցեն Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը, Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը, Արսեն Մարտիրոսյանը (109 կգ), Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը (+109 կգ):
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը կկայանա դեկտեմբերի 7-11-ն Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում: