Logo

Եվրոպական թոփ ակումբները հետաքրքրված են «Բորնմութի» հունգարացի պաշտպանով

17:19 / 05.03.2025Ֆուտբոլ
null

«Բորնմութի» պաշտպան Միլոշ Կերկեզի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը», «Չելսին» ու «Ռեալը», հաղորդում է GiveMeSport-ը: 

«Մերսիսայդյան» ակումբը ամռանը ցանկանում է առաջարկ անել հունգարացու տրանսֆերը գնելու համար: Կերկեզի՝ «ԱԶ Ալկմարից» «Բորնմութ» տեղափոխությանը նպաստել է Ռիչարդ Հյուզը, որն այժմ «Լիվերպուլի» սպորտային տնօրենն է: Այս գործոնը կարող է նպաստել տրանսֆերի կայացմանը: 

«Չելսին» ևս մտադիր է պայքարել Կերկեզի տեղափոխության համար: «Ռեալի» շորթլիստում կա հունգարացի պաշտպանի անունը, սակայն «Արքայական ակումբը» դեռ չի շտապում գործուն քայլեր ձեռնարկել: 

Հաղորդվում է, որ «Բորնմութը» ավելի քան 40 միլիոն եվրո է պահանջելու ֆուտբոլիստի համար:  

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա