Logo

Եվրոպական խաղեր․ Հայաստանը մեդալ նվաճեց մուայթայում

19:08 / 26.06.2023Այլ մարզաձևեր
null

Լեհաստանում անցկացվող երրորդ Եվրոպական խաղերում Հայաստանը նվաճեց երրորդ մեդալը։

Մուայթայի մրցաշարում բրոնզե մեդալակիր դարձավ Նարեկ Խաչիկյանը, որը 60 կգ քաշայինների կիսաեզրափակիչում 27։30 հաշվով պարտվեց բելգիացի Ջիանի դե Լյուին և գրավեց երրորդ տեղը։ Քառորդ եզրափակիչում հայ մարզիկը հաղթել էր գերմանացի Ֆիլիպ Լեոն Բալբաչին։

Մուայթայի մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Լյուսի Տեր-Դավթյանը, Գոռ Սարգսյանը և Արմեն Գրիգորյանը պարտվել են ու դուրս մնացել պայքարից:

Նախորդ մրցումային օրերի ընթացքում Հայաստանի ներկայացուցիչներից կարատեիստ Անիտա Մակյանը (68 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր, իսկ հրաձիգներ Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը երկրորդ տեղն էին գրավել 10 մետր օդամղիչ ատրճանակ 30+30 կրակոց միքս մրցաձևում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ