Logo

Եվրոպական խաղեր. Հայ բռնցքամարտիկներն ավարտեցին պայքարը

23:12 / 28.06.2023Բռնցքամարտ
Դավիթ Չալոյան

Հայ բռնցքամարտիկներն առանց մեդալի ավարտեցին պայքարը Լեհաստանում ընթացող երրորդ Եվրոպական խաղերում:

Հայաստանի վերջին ներկայացուցիչ, աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (+92 կգ) քառորդ եզրափակիչում 0-5 հաշվով պարտվեց բրիտանացի Ջասթին Օրիեյին:

Գյումրեցի բռնցքամարտիկը Եվրոպական խաղերում պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 5-0 հաշվով հաղթել էր սերբ Վլադան Բաբիչին, իսկ 1/8 եզրափակիչում նույն հաշվով ուժեղ էր գտնվել չեխ Մարտին Պինցից:

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում պարտվել էին նաև Համբարձում Հակոբյանը (80 կգ), Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը (57 կգ) և Գուրգեն Մադոյանը (71 կգ): Բռնցքամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչները պայքարից դուրս էին մնացել 1/16 և 1/8 եզրափակիչներում, իսկ կանանց թիմի բոլոր մարզուհիները պարտվել էին մեկնարկում։

Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարը վարկանիշային է Փարիզ-2024 ամառային Օլիմպիական խաղերի համար։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ