Բռնցքամարտի տղամարդկանց և կանանց Հայաստանի հավաքականները Լեհաստանի Զակապոնե քաղաքում պատրաստվում են Եվրոպական երրորդ խաղերում մրցելույթների մեկնարկին:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հայ բռնցքամարտիկներն առաջին մարզումն են անցկացրել մրցավայրում:
Օլիմպիական խաղերի համար վարկանիշային Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարի տղամարդկանց պայքարում Հայաստանը կներկայացնեն Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ):
Կանանց մրցաշարում ռինգ դուրս կգան Անուշ Գրիգորյանը (50 կգ), Եկատերինա Սիչևան (54 կգ), Տաթևիկ Խաչատրյանը (57 կգ), Էլիդա Քոչարյանը (60 կգ), Սոնա Հարությունյանը (66 կգ) և Անի Հովսեփյանը (75 կգ):
Բռնցքամարտիկները պայքարը կսկսեն հունիսի 23-ին:


