Logo

Եվրոպական խաղեր. Համբարձում Հակոբյանը պարտվեց քառորդ եզրափակիչում

18:08 / 28.06.2023Բռնցքամարտ
null

Բռնցքամարտիկ Համբարձում Հակոբյանը (80 կգ) Լեհաստանում շարունակվող երրորդ Եվրոպական խաղերում չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ:

Հայ բռնցքամարտիկը քառորդ եզրափակիչում 0-5 հաշվով պարտվեց Ադրբեջանը ներկայացնող Մուրադ Ալախվերդիևին:

Հակոբյանը մեկնարկային մենամարտում 4-1 հաշվով հաղթել էր Չեռնոգորիայի ներկայացուցիչ Պետեր Մարչիչին, իսկ 1/8 եզրափակիչում 3-2 հաշվով կամային հաղթանակ էր տարել Սերբիան ներկայացնող ռուս բռնցքամարտիկ Վլադիմիր Միրոնչիկովի նկատմամբ:

Հիշեցնենք, որ երեկոյան մրցահերթում կիսաեզրափակիչ դուրս գալու համար կպայքարեն նաև Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը (57 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ) և աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (+92 կգ): Հայաստանի մյուս բռնցքամարտիկները դուրս են մնացել պայքարից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ