Logo

Եվրոպական խաղեր. Գուրգեն Մադոյանը մեկնարկեց վստահ հաղթանակով

21:39 / 25.06.2023Բռնցքամարտ
null

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Գուրգեն Մադոյանը վստահ հաղթանակով մեկնարկեց Լեհաստանում ընթացող երրորդ Եվրոպական խաղերում:

71 կգ քաշային կարգ տեղափոխված բռնցքամարտիկը 5-0 հաշվով առավելության հասավ Մոնտենեգրոյի ներկայացուցիչ Ստեֆան Սաֆկովիչի նկատմամբ:

Ավելի վաղ հաղթանակ էին տարել նաև Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը (57 կգ)Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ) և Համբարձում Հակոբյանը (80 կգ)

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի համար վարկանիշային Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարի տղամարդկանց պայքարում Հայաստանը կներկայացնեն նաև Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ):

Ֆոտո՝ ՀԲՖ մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ