Logo

Եվրոպական խաղեր. Արթուր Բազեյանն ու Գուրգեն Մադոյանը դուրս եկան քառորդ եզրափակիչ

18:15 / 27.06.2023• Բռնցքամարտ
null

Բռնցքամարտիկներ Արթուր Բազեյանը (57 կգ) և Գուրգեն Մադոյանը (71 կգ) Լեհաստանում շարունակվող երրորդ Եվրոպական խաղերում դուրս եկան քառորդ եզրափակիչ:

Եվրոպայի փոխչեմպիոն Բազեյանը 1/8 եզրափակիչում 4-0 հաշվով հաղթեց լատվիացի Մաթվեյս Պրոկուդինսին, իսկ Մադոյանը 5-0 հաշվով առավելության հասավ էստոնացի Պավել Կամանինի նկատմամբ:

Կանանց պայքարում Անուշ Գրիգորյանը (50 կգ) 1/16 եզրափակիչում 0-5 հաշվով պարտվեց թուրք Նազ Չակիրողլուին:

Երեկոյան մրցահերթում քառորդ եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի նաև աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (+92 կգ):

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին քառորդ եզրափակիչ էր դուրս եկել նաև Համբարձում Հակոբյանը (80 կգ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ