Logo

Եվրոպական խաղեր. Արթուր Բազեյանի հաղթական մեկնարկը

17:04 / 23.06.2023Բռնցքամարտ
null

Բռնցքամարտի Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը (57 կգ) հաղթանակով մեկնարկեց Լեհաստանում ընթացող երրորդ Եվրոպական խաղերում:

Հայաստանի ներկայացուցիչը 1/16 եզրափակիչում 5-0 հաշվով հաղթեց չեխ Վլադիմիր Տրակալին: Բազեյանը մենամարտի ընթացքում երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին:

1/8 եզրափակիչում հայ բռնցքամարտիկը կմենամարտի Բուլղարիան ներկայացնող Խավիեր Իբանյեսի հետ:

Մրցումային առաջին օրը ռինգ դուրս կգա նաև Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ):

Օլիմպիական խաղերի համար վարկանիշային Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարի տղամարդկանց պայքարում Հայաստանը կներկայացնեն նաև Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ),Գուրգեն Մադոյանը (71 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ):

Կանանց մրցաշարում ռինգ դուրս կգան Անուշ Գրիգորյանը (50 կգ), Եկատերինա Սիչևան (54 կգ), Տաթևիկ Խաչատրյանը (57 կգ), Էլիդա Քոչարյանը (60 կգ), Սոնա Հարությունյանը (66 կգ) և Անի Հովսեփյանը (75 կգ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ