Logo

Եվրոպական գրանդը կրկին միացել է Սպերցյանի համար պայքարին

13:57 / 05.06.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել Ամստերդամի «Այաքս»:

Ինսայդեր Ռուդի Գալետին հայտնում է, որ հոլանդական ակումբը կապի մեջ է «Կրասնոդարի» ղեկավարության հետ և նախատեսում է առաջիկա օրերին սկսել ակտիվ բանակցությունները:

23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են նաև բելգիական և ֆրանսիական ակումբներ:

Հիշեցնենք, որ 2023-ի ամռանը «Այաքսը» մոտ էր Սպերցյանի տրանսֆերը գնելուն, սակայն գործարքը խափանվեց: Ավարտված մրցաշրջանում հայ կիսապաշտպանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 33 հանդիպման, դարձել 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա