Logo

Եվրոպա լիգայի ու Կոնֆերենցիաների լիգայի շաբաթվա լավագույն գոլերը (տեսանյութ)

17:02 / 04.11.2022Կոնֆերենցիաների լիգա
null

Իսպանական «Բետիսի» հարձակվող Այտոր Ռուիբալը քվեարկության արդյունքում ճանաչվել է Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի լավագույն գոլի հեղինակ, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Լավագույնն է ճանաչվել 26-ամյա իսպանացու խփած առաջին գոլը ֆիննական ՀԻԿ-ի դեմ հաղթական խաղում (3-0), որում նա դարձել էր դուբլի հեղինակ։

Շաբաթվա լավագույն գոլի մրցանակին հավակնում էին նաև Կիրան Տիրնին («Արսենալ»), Ռիկը («Լուդոգորեց») և Անաստասիոս Բակասետասը («Տրաբզոնսպոր»)։

Կոնֆերենցիաների լիգայում շաբաթվա լավագույն գոլի հեղինակ է ճանաչվել իտալական «Ֆիորենտինայի» իտալացի կիսապաշտպան Ռիկարդո Սապոնարան, որը տպավորիչ հարվածով գրավել էր լատվիական ՌՖՍ-ի դարպասը։

ԵԼ և ԿԼ․ Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդները

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ