Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացել է «Մոնակոյի» հարձակվող Կևին Ֆոլանդին, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Լավագույնի կոչմանը հավակնում էին նաև Լորենցո Պելեգրինին («Ռոմա»), դանիացի Անդերս Դենյերը («Միտյուլան») և իսպանացի Այտոր Ռուիբալը («Բետիս»)։
Կևին Ֆոլանդը սերբական «Ցրվենա Զվեզդայի» դեմ խաղում դարձել էր հեթ-տրիկի հեղինակ (4-1), իսկ «Մոնակոն» վաստակած 10 միավորով նվաճել էր Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր:
Կոնֆերենցիաների լիգայում շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացել է «Վեսթ Հեմի» իսպանացի կիսապաշտպան Պաբլո Ֆորնալսը:
Մրցանակին հավակնում էին նաև Ռիկարդո Սապոնարան («Ֆիորենտինա»), Ալեքսանդր Չավրիչը («Սլովան») ու Միխալ Սկորաշը («Լեխ Պոզնան»)։
Պաբլո Ֆորնալսը ռումինական «Ստյաուայի» դեմ խաղում դարձել էր դուբլի հեղինակ (0-3), իսկ «Վեսթ Հեմը» վաստակած 18 միավորով նվաճել էր Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր:
Եվրոպա լիգայի ու Կոնֆերենցիաների լիգայի շաբաթվա լավագույն գոլերը (տեսանյութ)