Logo

Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները

11:12 / 21.04.2023Ֆուտբոլ
null

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղերից հետո ներկայացրել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին:

Լավագույնի կոչմանը հավակնում են Հռոմի «Ռոմայի» սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչը, Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն, Լևերկուզենի «Բայերի» չեխ հարձակվող Ադամ Հլոժեկը և իսպանական «Սևիլիայի» մարոկկացի ռմբարկու Յուսեֆ Էն-Նեսիրին։

Հոլանդական «Ֆեյենորդի» դեմ տնային խաղում (4-1) Մատիչի փոխանցումների ճշգրտությունը կազմել էր 87 տոկոս, Ռաբյոն գոլ էր խփել Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ Պորտուգալիայում կայացած մրցավեճում (1-1), Հլոժեկը գոլի և գոլային փոխանցման հեղինակ էր դարձել բելգիական «Յունիոնի» դեմ հանդիպմանը (4-1), իսկ Էն-Նեսիրին դուբլի հեղինակ էր դարձել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ տնային խաղում (3-0)։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում «Ռոման» կմրցի «Բայերի» հետ, «Յուվենտուսը»՝ «Սևիլիայի»: Դիմակայությունների առաջին հանդիպումները տեղի կունենան մայիսի 11-ին, պատասխան խաղերը՝ մայիսի 18-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա