ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպա լիգայի ավարտված խաղարկության խորհրդանշական հավաքականը:
Լավագույն ֆուտբոլիստների թիմում չորսական ներկայացուցիչ ունեն մրցաշարում հաղթած Բերգամոյի «Ատալանտան», եզրափակիչի մասնակից Լևերկուզենի «Բայերը», երկու խաղացող ունի կիսաեզրափակիչ հասած իտալական «Ռոման», մեկը՝ ֆրանսիական «Մարսելը»:
Դարպասապահ. Միլե Սվիլար («Ռոմա»):
Պաշտպաններ. Բերատ Ջիմսիթի («Ատալանտա»), Ջոնաթան Տա («Բայեր»), Ջանլուկա Մանչինի («Ռոմա»):
Կիսապաշտպաններ. Մատեո Ռուջերի, Տյոն Կոպմեյներս (երկուսն էլ՝ «Ատալանտա»), Գրանիտ Ջակա, Ժերեմի Ֆրիմպոնգ (երկուսն էլ՝ «Բայեր»)։
Հարձակվողներ. Ադեմոլա Լուկման («Ատալանտա»), Պյեր-Էմերիկ Օբամեյանգ («Մարսել»), Ֆլորիան Վիրց («Բայեր»):
Եվրոպա լիգայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Մարսելի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: 34-ամյա ֆուտբոլիստը Եվրոպա լիգայի ավարտված խաղարկությունում մասնակցել է 11 հանդիպման, դարձել 10 գոլի հեղինակ՝ ճանաչվելով լավագույն ռմբարկու: «Մարսելը» մրցաշարում հասել էր կիսաեզրափակիչ:
Հիշեցնենք, որ Դուբլինի «Ավիվա» ստադիոնում կայացած եզրափակիչում «Ատալանտան» 3-0 հաշվով հաղթել էր Գերմանիայի նորընծա չեմպիոն «Բայերին»: