Մեկնարկեց Եվրոպա լիգայի հիմնական փուլը, որի առաջին տուրում նորվեգական «Բուդյո Գլիմտը» տանը 3-2 հաշվով կամային հաղթանակ տարավ պորտուգալական «Պորտուի» նկատմամբ։
«Բուդյո Գլիմտից» դուբլի հեղինակ դարձավ իտալական «Միլանի» նախկին վինգեր Յենս Հաուգեն, իսկ հաշիվը բացել էր «Պորտուի» նորեկ, Իսպանիայի Մ21 հավաքականի հարձակվող Սամու Օմորոդիոնը։
Նիդերլանդները ներկայացնող «ԱԶ Ալկմարը» նույնպես կամային հաղթանակ տարավ և սեփական դաշտում նույն` 3-2 հաշվով հաղթեց շվեդական «Էլֆսբորգին»։
Այդ խաղում էլ երկու գոլ խփեց Մյունխենի «Բավարիայի», կատալոնական «Բարսելոնայի», իտալական «Միլանի», Նիդերլանդների ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկ վան Բոմելի որդին` «ԱԶ Ալկմարի» 20-ամյա հարձակվող Ռյուբեն վան Բոմելը։
Եվրոպա լիգա, հիմնական փուլ, առաջին տուր
«Բուդյո Գլիմտ» (Նորվեգիա) - «Պորտու» (Պորտուգալիա)` 3-2 (տեսանյութ)
Կասպեր Հյոգ, Յենս Հաուգե, 40, 62 - Սամու Օմորոդիոն, 8, Դենիզ Գյուլ, 90
Հեռացում` Իսակ Դյուբվիկ, 51 («Բուդյո Գլիմտ»)
«ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ) - «Էլֆսբորգ» (Շվեդիա)` 3-2 (տեսանյութ)
Ռյուբեն վան Բոմել, 44, 50, Թրոյ Փերոթ, 74 (11մ) - Թիմոթի Օոումա, 23, Սիմոն Հյոդլունդ, 53
Հեռացում` Սեբաստյան Հյոլմեն, 86 («Էլֆսբորգ»)