ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին:
Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են Լիսաբոնի «Սպորտինգի» դարպասապահ Անտոնիո Ադանը, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն, բելգիական «Յունիոնի» կիսապաշտպան Ժան Թյերի Լազարը և հոլանդական «Ֆեյենորդի» կիսապաշտպան Օրկուն Կյոկչյուն:
Ադանը 7 սեյվ էր գրանցել Լոնդոնի «Արսենալի» դեմ 1/8 եզրափակիչի պատասխան խաղում (1-1, 11մ՝ 5-3), Կազեմիրոն գոլային փոխանցում էր կատարել «Բետիսի» դեմ մրցավեճում (1-0), Լազարը «Ունիոն Բեռլինի» դեմ հանդիպմանը (3-0) դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ Կյոկչյուն դուբլ էր գրանցել Դոնեցկի «Շախտյորի» դեմ խաղում (7-1):
Կոնֆերենցիաների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներն են բելգիական «Գենտի» հարձակվող Գիֆտ Էմանուել Օրբանը, անգլիական «Վեսթ Հեմի» վինգեր Ջարեդ Բոուենը, բելգիական «Անդերլեխտի» դարպասապահ Բարտ Վերբրյուգենը և հոլանդական «ԱԶ Ալկմարի» եզրային հարձակվող Յեսպեր Կառլսոնը:
Օրբանը եվրագավաթների պատմության ամենաարագ հեթ-տրիկն էր ձևակերպել, Բոուենը դարձել էր դուբլի հեղինակ, իսկ Կառլոսը խփել էր մեկ գոլ և կատարել նույնքան գոլային փոխանցում: