Logo

Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները

10:58 / 14.04.2023Ֆուտբոլ
null

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին:

Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումների լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են Մարսել Զաբիտցերը («Մանչեսթեր Յունայթեդ»), Օրկուն Կյոկչյուն («Ֆեյենորդ»), Վիկտոր Բոնիֆասեն («Յունիոն») և Ֆեդերիկո Գատին («Յուվենտուս»):

Զաբիտցերը դուբլի հեղինակ էր դարձել իսպանական «Սևիլիայի» դեմ տնային խաղում (2-2), Բոնիֆասեն մեկ գոլ էր խփել Լևերկուզենի «Բայերի» դեմ արտագնա մրցավեճում (1-1), Գատին հաղթական գոլի հեղինակ էր դարձել Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ Թուրինում կայացած խաղում (1-0):

Կոնֆերենցիաների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնում են Թերեմ Մոֆին («Նիս»), Ալեսիո Կաստրո-Մոնտեսը («Գենտ»), Զեքի Ամդունին («Բազել») և Նիկոլա Միլենկովիչը («Ֆիորենտինա»):

Մոֆին և Ամդունին դուբլ էին գրանցել Շվեյցարիայում կայացած «Բազել» - «Նիս» խաղում (2-2), Կաստրո-Մոնտեսը գոլային փոխանցում էր կատարել անգլիական «Վեսթ Հեմի» դեմ տնային մրցավեճում (1-1), իսկ Միլենկովիչը լեհական «Լեխի» դեմ արտագնա խաղում դարձել էր մեկ ասիստի հեղինակ (4-1):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ