Հայտնի են Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ հանդիպումների մրցավարական անձնակազմերը:
Եվրոպա լիգայի եզրափակիչ «Ատալանտա» - «Բայեր Լևերկուզեն» խաղը կսպասարկի ռումինացի Իշտվան Կովաչի գլխավորած մրցավարական անձնակազմը:
Կովաչին եզրերում կօգնեն նրա հայրենակիցներ Վասիլ Մարինեսկուն և Միխայ Արտենեն, չորրորդ պաշտոնյան կլինի սլովակ Իվան Կրուզլյակը: VAR-ի սենյակում կաշխաատեն նիդերլանդցի Պոլ վան Բուկելը և ռումինացի Կատալին Պոպան:
Եվրոպա լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 22-ին Դուբլինի «Ավիվա» ստադիոնում:
Պորտուգալացի Արթուր Դիաշի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ «Օլիմպիակոս» - «Ֆիորենտինա» հանդիպումը:
Եզրային մրցավարները կլինեն Դիաշի հայրենակիցներ Պաուլու Սոարեշը և Պեդրու Ռիբեյրուն, չորրորդ պաշտոնյան շվեդ Գլեն Նայբերգն է: VAR-ի մրցավարներն են պորտուգալացի Տիագու Մարտինշն ու գերմանացի Քրիստիան Դանկերտը:
Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին Աթենքի «ԱԵԿ արենայում»: