ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայում հայտնի են 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները: Ձևավորվել են վիճակահանության զամբյուղները: Առաջին զամբյուղում ընդգրկված են խմբային փուլում առաջին տեղը գրաված ակումբները, որոնք փլեյ-օֆֆում պայքարը կսկսեն 1/8 եզրափակիչից: Երկրորդ զամբյուղում տեղ են գտել 1/16 եզրափակիչի արգելքը հաղթահարած թիմերը։
Առաջին զամբյուղ. «Արսենալ» (Անգլիա), «Բետիս» (Իսպանիա), «Ֆեներբահչե» (Թուրքիա), «Ֆերենցվարոշ» (Հունգարիա), «Ֆեյենորդ» (Նիդերլանդներ), «Ֆրայբուրգ» (Գերմանիա), «Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա), «Սենտ Ժիլուազ» (Բելգիա):
Երկրորդ զամբյուղ. «Յուվենտուս» (Իտալիա), «Բայեր Լևերկուզեն» (Գերմանիա), «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա), «Ռոմա» (Իտալիա), «Սևիլիա» (Իսպանիա), «Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա), «Սպորտինգ Լիսաբոն» (Պորտուգալիա), «Ունիոն Բեռլին» (Գերմանիա):
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 24-ին, կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին և կցուցադրվի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում:


