Logo

Եվրոպա լիգա. Դի Մարիայի հեթ-տրիկը «Յուվենտուսին» դուրս բերեց հաջորդ փուլ, արդյունքներ (տեսանյութ)

23:41 / 23.02.2023Եվրոպա լիգա
Յուվենտուս-Սպորտինգ-Սևիլիա

Թուրինի «Յուվենտուսը», Լիսաբոնի «Սպորտինգը» և իսպանական «Սևիլիան» նվաճեցին Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր:

1/16 եզրափակիչի պատասխան խաղում «Յուվենտուսը» 3-0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ ֆրանսիական «Նանտի» նկատմամբ: Առաջին հանդիպումն ավարտվել էր 1-1 հաշվով:

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիան:

Հանդիպման 18-րդ րոպեից իտալական ակումբը թվային առավելություն ուներ. խաղադաշտից հեռացվել էր «Նանտի» ֆրանսիացի պաշտպան Նիկոլյա Պալուան:

Հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենը» սեփական խաղադաշտում 2-0 հաշվով հաղթեց իսպանական «Սևիլիային», սակայն լքեց պայքարը, քանի որ առաջին խաղում պարտվել էր 0-3 հաշվով, իսկ «Սպորտինգը» հյուրընկալվելիս 4 անպատասխան գնդակ ուղարկեց դանիական «Միտյուլանդի» դարպասը (առաջին հանդիպումը՝ 1-1):

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի զույգերը որոշվելու են վիճակահանությամբ։ Այդ փուլից փլեյ-օֆֆում պայքարը կսկսեն նաև 8 խմբերի հաղթողները՝ «Արսենալը» (Անգլիա), «Բետիսը» (Իսպանիա), «Ռոյալ Յունիոնը» (Բելգիա), «Ռեալ Սոսյեդադը» (Իսպանիա), «Ֆեյենորդը» (Նիդերլանդներ), «Ֆրայբուրգը» (Գերմանիա), «Ֆերենցվարոշը» (Հունգարիա) և «Ֆեներբահչեն» (Թուրքիա)։

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի գործող հաղթողը Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» է, որն այս մրցաշրջանում խաղում է Չեմպիոնների լիգայում և նվաճել է 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Եվրոպա լիգա, 1/16 եզրափակիչ, պատասխան խաղեր

«Նանտ» (Ֆրանսիա) - «Յուվենտուս» (Իտալիա)` 0-3 (տեսանյութ)

Անխել դի Մարիա, 5, 20, 78

Հեռացում՝ Նիկոլյա Պալուա, 18 («Նանտ»)

«Միտյուլանդ» (Դանիա) - «Սպորտինգ Լիսաբոն» (Պորտուգալիա)՝ 0-4 (տեսանյութ)

Սեբաստիան Կոատես, 21, Պեդրու Գոնսալվեշ, 50, 77, Ստեֆան Գարտենման, 85 (ինքնագոլ)

Հեռացում՝ Պաուլինյո, 38 («Միտյուլանդ»)

«ՊՍՎ Էյնդհովեն» (Նիդերլանդներ) - «Սևիլիա» (Իսպանիա)` 2-0 (տեսանյութ)

Լյուկ դե Յոնգ, 77, Ֆաբիո Սիլվա, 90+5

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ